Լրահոս

12.12.2013 11:17


ՀՀ ներքին պարտքը երրորդ եռամսյակում աճել է 2,7%-ով

ՀՀ ներքին պարտքը երրորդ եռամսյակում աճել է 2,7%-ով

Հայաստանի ներքին պետական պարտքը 2013 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 9.3%-ով՝ հասնելով հոկտեմբերի 1-ին 278,531 մլրդ դրամի ($ 687.2 մլն)՝ կազմելով ընդհանուր պետական պարտքի 13.7 % - ը, (արտաքին և ներքին): Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների՝ ներքին պարտքը I և II եռամսյակներում հիմնականում մնալով անփոփոխ, երրորդ եռամսյակում արձանագրեց 2.7% աճ, մինչև 6.4%, փոխանցում է ԱրմԻնֆոն

Ըստ աղբյուրի, ներքին պատեկան պարտքի կառուցվածքում պետական կարճաժամկետ պարտատոմսերի (ՊԿՊ) բաժինը երրորդ եռամսյակում նվազել է 11.8 %-ից մինչև 8,7 % (տարեսկբի 14.7%-ի համեմատ)՝ կազմելով 24.1 մլրդ դրամ, 9 ամիսներին նվազեկով 35.6 %, որից 21.8 %-ի անկումն արձանագրվել է III եռամսյակում: Պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի (ՊՄՊ) մասնաբաժին աճել է 51.4 % - ից մինչև 53.7 % (տարեսկզբի 50.6% -ի համեմատ)՝ կազմելով 149,5 մլրդ դրամ, 9 ամսում աճելով 16.1%, իսկ միայն երրորդ եռամսյակում`11.2%, առաջին եռամսյակի աննշան անկումից հետո և երկրորդ եռամսյակի 35%-ից մինչև 35.8% աճից հետո (տարեսկզբի 32.5%-ի համեմատ)՝ կազմելով 99.8 մլրդ դրամ, 9 ամսում աճելով 20.7%, ընդ որում՝ արագացնելով աճը երրորդ եռամսյակում 5,3 % - ից մինչև 9.3 %: Խնայողական պարտատոմսերի մասնաբաժինը ներքին պարտքի ընդհանուր ծավալում կազմել է 0.4 % (տարեսկզբի 0.3 %-ի համեմատ), գերազանցելով 1 մլրդ դրամը, 9 ամսում աճելով 18.9%, որի 11 % - ն ապահովվեց II եռամսյակում, իսկ 4,1% - ը` III եռամսյակում: Ներգրավված վարկերի մասնաբաժինը եռամսյակում նվազել է1.6 % - ից մինչև 1,4 % (տարեսկզբի 1.9% - ի համեմատ)՝ բացարձակ արտահայտությամբ կազմելով 4,051 մլրդ դրամ, 9 ամիսների անկումը`16.7%, II եռամսյակի 4 % աճը փոխարինելով 18 % անկումով՝ դանդաղելով երրորդ եռամսյակում մինչև 2,4 %: Ներքին պարտքի կառուցվածքում միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի մասնաբաժինը առաջին 9 ամիսներին`83 %-ից բարձրացավ մինչև 89.5%, II եռամսյակի 86,2 % - ի համեմատ:

Պետական կարճաժամկետ պարտատոմսերի կառուցվածքում գործարքների հիմնական ծավալները տեղի են ունեցել 14-52 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսերով (14.4 մլրդ դրամ, 9 – ամսյա և եռամսյակային անկումով), պետական միջնաժամկետ պարտատոմսերի կառուցվածքում հիմնական գործարքները տեղի են ունեցել 4-5 տարի մարման ժամկետով պարտատոմսերով (89 մլրդ դրամ, 9 ամսյա և եռամսյակային աճով), իսկ և 2-3 տարի մարման ժամկետով պարտատոմսերով (60.5 մլրդ դրամ, 9 ամսյա և եռամսյակային աճով):

Պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է տարեկան կտրվածքով` 11.3 % կամ 1.45 կետով, մինչև 11.3976 % (միջին հաշվով հունվար - սեպտեմբերին), երրորդ եռամսյակում աճելով 1,8 % կամ 0 24 կետով:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը