Լրահոս

31.07.2009 17:38


Հ. Հովհաննիսյան. «Մեզ մոտ քաղաքական բանավեճի մշակույթի պակաս կա»

Հ. Հովհաննիսյան. «Մեզ մոտ քաղաքական բանավեճի մշակույթի պակաս կա»

-Մեզ մոտ քաղաքական բանավեճի մշակույթի պակաս կա,- լրագրողներին ասել է Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շատ են անթույլատրելի տեխնոլոգիաները, փոխադարձ վիրավորանքներն ու կշտամբանքները.

-Որևէ խնդրի կապակցությամբ երկխոսությունը ոչ թե այդ խնդիրը  լուծում է, այլ նպաստում է դրա խորացմանը, բազմապատկմանը։ Մարտի 1-ի շատ մեղավորներ կարելի է փնտրել, բայց նաև մեղավորներ կարելի է դիտարկել քաղաքական տեխնոլոգիաների, քաղաքական գործիչների դաշտում քաղաքական երկխոսության կուլտուրայի բացակայության իմաստով, որովհետև եթե քաղաքական գործիչների միակ փաստարկը որևէ մեկի ֆիզիկական արատի մատնանշումն է կամ մյուսի ծագումնաբանությունը կասկածի տակ դնելը, ես չեմ կարծում, թե սա լուրջ փաստարկողական համակարգ է՝ քաղաքական էլիտային վայել։ Եթե քաղաքական գործիչներն այդ տեմպով են առնչվում միմյանց հետ, իհարկե, ժողովուրդն էլ կարող էր տուրուդմփոցի տարբերակն ընտրել, ինչպես և տեղի ունեցավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը