Լրահոս

12.12.2013 16:05


Նալբանդյան-Դավութօղլու առանձնազրույցը մեկնարկել է

Նալբանդյան-Դավութօղլու առանձնազրույցը մեկնարկել է

Քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է Նալբանդյան-Դավութօղլու առանձնազրույցը: Այն տեղի է ունենում փակ ձևաչափով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Սարգսյան–Դավութօղլու հանդիպում տեղի չի ունենալու:

Իսկ այսօր Երևանում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտգործնախարարների համաժողովից հետո Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ հանդիպելու է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Քննարկվող թեմաների մասին կհայտնենք հանդիպումից հետո,-ասել էր Նալբանդյանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել էր, որ նախապայմանների լեզվով խոսելու Թուրքիայի դիրքորոշումն անընդունելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը