Լրահոս

12.12.2013 16:41


«Սերժ Սարգսյանի թաղումը» կազմակերպած կնոջը սպառնացել են բաժին տանել (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանի թաղումը» կազմակերպած կնոջը սպառնացել են բաժին տանել (տեսանյութ)

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթից ոստիկանները փորձել են բերման ենթարկել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին, ով գետնին է գցել Սերժ Սարգսյանի նկարով պաստառը և ոտքերով տրորել այն։

Նշենք, որ ազատամարտիկ կանայք այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել Ազատության հրապարակում, այնուհետև երթով շարժվել դեպի Բաղրամյան 26՝ «Սերժի թաղումն անելու»։

Epress.am-ի հետ զրույցում Մարգարյանն ասել է, որ ազատամարտիկ կանանց ու հայ մայրերի համար Սերժ Սարգսյանը մահացել է, իրենք էլ թաղման երթ են կազմակերպել, որի ընթացքում անցորդներին հորդորել են միանալ ու «ծաղկեպսակներ տանել Բաղրամյան 26»։

Ազատամարտիկ կանայք ընդգծել են, որ իրենք հանգիստ չեն տալու այս իշխանություններին, ավելին՝ չեն խաղաղվի, քանի դեռ չեն թաղել վերջին իշխանավորին։

Արդեն նախագահական նստավայրի դիմացի մայթին ազատամարտիկ կանանց զայրացրել է ոստիկանների պահվածքը, մասնավորապես այն, որ ոստիկաններից մեկը մատ է թափ տվել իրենց վրա ու սպառնացել «բաժին տանել»։

Մանրամասները՝ Epress.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը