Լրահոս

12.12.2013 19:20


Անջելինա Ջոլիին արգելել են ինքնաթիռ վարել

Անջելինա Ջոլիին արգելել են ինքնաթիռ վարել

ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը բառիս բուն իմաստով հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին երկնքից երկիր է իջեցրել։ Մոտ ժամանակներս դերասանուհին չի կարող նստել սեփական ինքնաթիռի ղեկանիվին։.
Այս մասին գրում է «Ռոսբալտը»՝ «Popcornnews»–ին հղումով։ Բանն այն է, որ Ջոլին մի քանի ամիս ուշացրել է օդաչուի վկայականի ժամկետի երկարացման փաստաթղթերը ներկայացնելը, ինչի համար էլ պատժվել է։ Վկայականի ժամկետը սպառվել է դեռ հունիսի 30–ին։ Դերասանուհին ինքնաթիռը գնել է 360 հազ դոլարով, իսկ օդաչուի վկայական է ստացել 2004–ին։

Այս խորագրի վերջին նյութերը