Լրահոս

13.12.2013 09:20


Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը բքի պատճառով փակ է

Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը բքի պատճառով փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում:

Դժվարանցանելի է Իջևան - Նոյեմբերյան ճանապարհահատվածը (ծանրաքաշ մեքենաների համար):
Ավտոճանապարհների զգալի մասում տեղ - տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով փակ է Վայք - Ջերմուկ ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00 - ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Այս խորագրի վերջին նյութերը