Լրահոս

31.07.2009 19:15


Վարդան Մալխասյան. «Սերժ Սարգսյանը այսօր պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները»

Վարդան Մալխասյան. «Սերժ Սարգսյանը այսօր պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները»

-Սերժ Սարգսյանն այսօր պատրաստ է հանձնելու ազատագրված տարածքները։ Եվ ոչ միայն հազարավոր  ազատամարտիկների կյանքի և արյան գնով  ազատագրված տարածքները՝այլ նաև բուն Ղարաբաղը, որովհետև  ազատագրված տարածքները հանձնելով՝ մենք ուղղակի կամ անուղակի կարգով, ուշ, թե շուտ՝ պիտի հանձնենք նաև Ղարաբաղը։ Դրանք փոխկապակցված են,-Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի մասին՝ ասել է նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Նրա խոսքերով՝ ՀՀ իշխանությունները դավաճանական հայտարարություններով փորձում են կոտրել հայ ժողովրդի և բանակի մարտական ոգին և պարտվողական  տրամադրություններ են սերմանում հասարակության մեջ։

-Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոտքի պետք է կանգնի և ցույց տա աշխարհին, որ այդ հայտարարությունները հակահայ են և ոչ մի կապ չունեն մեր ժողովրդի ձգտումների հետ։ Մենք ուրիշ ելք չունենք,-ասել է Վարդան Մալխասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը