Լրահոս

31.07.2009 18:29


Վաղարշակ Հարությունյան. «Մեր դիվանագիտական հաջողության հիմքում դրված է մեր բանակի հզորությունը»

Վաղարշակ Հարությունյան. «Մեր դիվանագիտական հաջողության հիմքում դրված է մեր բանակի հզորությունը»

-Թե ինչքանով է հնարավոր պատերազմի վերսկսումը, ես կարծում եմ, ակնհայտ է։ Ադրբեջանի և համանախագահների հայտարարությունները պետք է դիտել որպես ճնշում, որպեսզի Հայաստանը զիջումների գնա Մադրիդյան սկզբունքներին համապատասխան,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանը շատ հարմար դիրքեր ու զինպատրաստություն ունի, որպեսզի կարողանա դիմակայել հակառակորդին, և Ադրբեջանն էլ դա շատ լավ գիտակցում է։

-Բայց դա չի  նշանակում, որ պետք չէ պատրաստվել պատերազմին։ Մեր դիվանագիտական հաջողության հիմքում դրված է մեր բանակի հզորությունը։ Դիվանագետները հզոր են, երբ  իրենց մեջքի հետևում ուժ կա,-ասել է պաշտպանության նախկին նախարարը։

Նա  վստահեցրել է, թե Հայաստանը պետք է լրջագույն ձևով հետևի իր բանակի մարտունակությանը և լավ քարոզչություն իրականացնի։

-Մենք չպետք է ասենք, թե եթե պատերազմ սկսվի, մենք պարտվելու ենք։ Այդպիսի հայտարարությունով հրահրում ես պատերազմ. հակառակ կողմին ասում ես՝ սկսիր պատերազմ, ես պատրաստ չեմ,-ասել է Վաղարշակ Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը