Լրահոս

13.12.2013 15:55


Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց

Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.30-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի վնասվածքներ» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել Ռումինիայի քաղաքացի, 1960 թ. ծնված Իոան Դեիասի դիակը:

Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Ի. Դեիասին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 13-ին, ժամը 02.00-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Գառնիկ Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթը, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը