Լրահոս

13.12.2013 16:23


Վահե Էնֆիաջյան. «ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի համար հատկացված տեղերը մնացին դատարկ»

Վահե Էնֆիաջյան. «ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի համար հատկացված տեղերը մնացին դատարկ»

Դեկտեմբերի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում, նախապես պայմանավորվածության համաձայն, կազմակերպել էինք «Ժամանակակից երիտասարդության խնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» խորագիրը կրող կլոր սեղան-քննարկման երկրորդ փուլը: Քննարկմանը հրավիրված էին խորհրդարանական և արտախորհրդարանական կառույցների երիտասարդ ներկայացուցիչները՝ ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ, Երիտասարդ խորհրդարանի և հասարակական սեկտորի ներկայացուցիչները: Չնայած նախապես ուղարկված հաղորդագրությանը՝ հրավերին չէին արձագանքել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները, հետևաբար, կլոր սեղանի շուրջ նրանց հատկացված տեղերը մնացին դատարկ: Հրավերին չէին արձագանքել նաև քննարկման առաջին փուլում ներկա գնտված Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները, չնայած այն փաստին, որ նոյեմբերի 12-ին՝ առաջին փուլում, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այսօր պետք է հանդիպեինք և շարունակեինք քննարկումները, որոնք վերաբերվում են մեր երկրի յուրաքանչյուր երիտասարդի: Ամեն դեպքում, նրանց բացակայությունը չխանգարեց, որպեսզի ծավալենք առողջ ու արդյունավետ քննարկում: Հարցերը, որոնք հուզում էին ներկաներիս, այսօր շատ արդիական են և անհապաղ լուծում են պահանջում: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը և ԲՀԿ առաջնորդը մշտապես ուշադրության կենտրոնում են պահում երիտասարդներին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, և սատար են՝ աջակցելու բոլոր խելամիտ առաջարկներին: Ուստի որոշվել է այս ձևաչափի աշխատանքները դարձնել ավանդական՝ արդյունքում ամփոփելով յուրաքանաչյուր տարին, ցանկացած օր կամ ժամ, երբ երիտասարդը կունենա դրա անհրաժեշտությունը:
Մեր դռները բաց են առողջ գաղափարների և առաջարկների համար, ինչի արդյունքում շահում է ՀՀ երիտասարդը:

Այս խորագրի վերջին նյութերը