Լրահոս

14.12.2013 15:26


Թուրքմենստանում լռության օր է. կիրակի խորհրդարանական ընտրություններ են

Թուրքմենստանում լռության օր է. կիրակի խորհրդարանական ընտրություններ են

Թուրքմենստանը պատրաստվում է Մեջլիսի ընտրություններին, որոնք տեղի կունենան կիրակի։ Այս մասին տեղեկացնում է «МИР 24»–ը։ Երկրում լռության օր է հայտարարված։ Թուրքմենստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Մեջլիսի ընտրություններին մասնակցու է երկու կուսակցություն՝ Ժողովրդավարական և Ձեռնարկատերերի ու արդյունաբերողների։ Խորհրդարանի 125 պատգամավորական տեղի համար հավակնում է 283 թեկնածու։ Կուսակցություններից բացի՝ իրենց թեկնածուներին առաջադրելու իրավունք ունեն հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական խմբերը։ Ընտրությունների ընթացքին հետևելու են ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության անդամները, ՀԱՊԿ–ը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ասամբլեան։ Խորհրդարանական ընտրությունները Թուրքմենստանում անց են կացվում հինգ տարին մեկ անգամ։

Այս խորագրի վերջին նյութերը