Լրահոս

14.12.2013 14:50


«Apple Records»–ը թողարկել է «The Beatles»–ի նախկինում չթողարկված 59 կատարում

«Apple Records»–ը թողարկել է «The Beatles»–ի նախկինում չթողարկված 59 կատարում

«Apple Records»–ը թողարկել է «The Beatles»–ի 59 կատարում պարունակող երգերի ժողովածու, որոնք երբեք չեն թողարկվել։ Այս մասին տեղեկացնում է «Тhe Guardian»–ը: Այս ձայնագրությունները հիմնականում հայտնի կատարումների ստուդիական տարբերակներն են կամ էլ համերգային ձայնագրություններ։ Ժողովածուն պարունակելու է նաև «A Taste of Honey» и «She Loves You» երգերի մի քանի տարբերակներ։ Կներառվի՞ արդյոք 28–րոպեանոց «Helter Skelter» կատարումը, հայտնի չէ։ Բացի այս, ժողովածուում կլինեն երգեր՝ գրված խմբի անդամների կողմից այլ կատարողների համար՝ «I'm In love» և «Bad to me» «Merseybeat» խմբի և Բիլլի Ջեյ Քրամերի։

Այս խորագրի վերջին նյութերը