Լրահոս

01.08.2009 10:28


Մոլդովայի իշխող կուսակցությունը կարող է դառնալ ընդդիմություն

Մոլդովայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկողների առավելագույն ձայները ստացած Կոմունիստական կուսակցությունը կարող է անցնել ընդդիմության շարքերը։ Այս մասին ասվում է կուսակցության առաջնորդի՝ Մոլդովայի գործող նախագահ Վլադիմիր Վորոնինի հայտարարությունում։

«Կոմունիստները պատրաստ են ընդիմախոսների հետ երկխոսությանը՝ քննարկելու կայունությանը, համազգային խաղաղությանը, ինքնորոշմանն ու Մեր հայրենիքի անկախությանը վերաբերող առաջարկները։ Այլ կերպ հնարավոր չէ դիմակայել տնտեսության, սոցիալական ոլորտի և բուն հանրապետության անկման սցենարներին»,- ասված է փաստաթղթում։ Նշվել է, սակայն, որ կոմունիստների կողմից ապրիլյան ընտրությունների ժամանակ առաջարկված երկխոսությունն այս նախընտրական շրջանում նույնպես իրենց ընդդիմախոսները մերժել են։

Նման իրավիճակի ելքը կոալիցիայի ստեղծումն է։ Այլապես, Մոլդովային քաղաքական ճգնաժամի նոր ալիք է սպասվում՝ կրկին խորհրդարանի ցրում և արտահերթ ընտրություններ, որոնք հնարավոր կլինի անցկացնել հաջորդ տարի միայն։ Այդ ողջ ընթացքում իշխանության ղեկին կլինի ներկայիս նախագահ Վլադիմիր Վորոնինը և կոմունիստների կողմից ձևավորված կառավարությունը։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

Այս խորագրի վերջին նյութերը