Աշխարհ

16.12.2013 17:15


Սահակաշվիլի. «Ուկրաինան ինքնաթիռ է, Պուտինը՝ ինքնաթիռ առևանգող»

Սահակաշվիլի. «Ուկրաինան ինքնաթիռ է, Պուտինը՝ ինքնաթիռ առևանգող»

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինան համեմատել է ինքնաթիռի հետ, որն առևանգվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ «Lenta.ru»–ի փոխանցմամբ՝ այս մասին Սահակաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ուկրաինայում իրավիճակն ինձ մեծ ինքնաթիռ է հիշեցնում, որի ուղևորներին հայտնել են նախանշված օդանավակայան վայրէջք կատարելու մասին, բայց դրանից մի քանի րոպե առաջ ինքնաթիռն ահաբեկիչն առևանգում է և օդաչուից պահանջում փոխել ուղղությունը»,–գրել է Սահակաշվիլին։

Նա ավելացրել է, որ առևանգող ասելով՝ նկատի ունի Վլադիմիր Պուտինին, իսկ Եվրամայդանում բողոքի գործողություններ իրականացնող «ուղևորները» թույլ չեն տալիս նրան փոխել «ինքնաթիռի» ուղղությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը