Լրահոս

01.08.2009 12:23


Իրանում երեք ամերիկացի զբոսաշրջիկ է ձերբակալվել

Ինչպես տեղեկացնում է «AFP» գործակալությունը՝ հղում կատարելով «CNN» հեռուստաընկերությանը, հունիսի 31-ին Իրանում ԱՄՆ-ից ժամանած երեք զբոսաշրջիկ է ձերբակալվել։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ամերիկացիները ձերբակալվել են Իրան-Իրաք սահմանը հատելու ժամանակ։ «CNN»-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների խումբը եղել է Իրանին սահմանակից իրաքյան Քուրդիստանի տեսարժան վայրերում։ «CNN»-ն ընդգծել է, որ այդ մարզում երկու պետությունների սահմանի մի քանի հատվածներ չունեն կողմնորոշող ցուցանակներ, և զբոսաշրջիկները կարող էին և չիմանալ, որ հայտնվել են Իրանի տարածքում։

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը փորձում է ճշտել ձերբակալված զբոսաշրջիկների մասին տեղեկատվությունը։ CNN-ը հաղորդել է, որ ամերիկյան արտաքին գործերի նախարարության տեղեկատվական բաժնից հրաժարվել են որևէ մանրամաս հաղորդել։

Իրանի ղեկավարությունն իր հերթին ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է ձերբակալության մասին լուրերը։

 

Այս խորագրի վերջին նյութերը