Լրահոս

17.12.2013 10:58


Ադրբեջանում ձերբակալվել է ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավարը

Ադրբեջանում ձերբակալվել է ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավարը

Ադրբեջանում ձերբակալվել է ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը տեղեկացնում է, որ երկուշաբթի օրը ոստիկանությունը Բաքվում հարցաքննել է Մամեդլիին՝ հարկերից խուսափելու և անօրինական գործունեություն ծավալելու մեղադրանքով: Նրա նկատմամբ երեք ամիս նախնական կալանք կկիրառվի մինչև դատը:

Անար Մամեդլիի ղեկավարած կենտրոնը, մշտադիտարկելով այս աշնանը Ադրբեջանում անցկացված ընտրությունները, բացահայտել էր խախտումներ, կեղծիքներ քվեարկության և ձայների հաշվարկի ժամանակ:

Մանրամասները՝ azatutyun.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը