Լրահոս

17.12.2013 11:35


Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության պարզաբանումը

Համացանցում շրջանառվել է մի լրատվություն, որտեղ քաղաքացին իր դժգոհությունն է հայտնում ճանապարհային ոստիկանության գործունեության վերաբերյալ` նշելով, որ օրեր առաջ դատարանից ստացել է 150.000 դրամ տուգանքի վճարման կարգադրություն, քանի որ իր կողմից 30.000 դրամ կազմող տուգանքը սահմանված ժամկետում չի վճարվել, ինչի արդյունքում տուգանքի գումարը հնգապատկվել է, սակայն պարզել է, որ 09.07.2012 թ. իր կողմից Tandem Payments տերմինալով վճարվել է 30.000 դրամ տուգանքը:

Հրապարակման կապակցությամբ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ սահմանված առավելագույն արագությունը 70ւօ400 հաշվառման համարանիշի ավտոմոբիլով 23 կմ/ժ-ով գերազանցելու համար Ֆելիքս Մարտիրոսյանի նկատմամբ 19.06.2012 թ. կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1200120023 որոշումը` 30.000 դրամ տուգանելու մասին: 11.07.2012 թ. ՃՈ արտաբյուջետային 900013150058 հ/հ-ին փոխանցվել է Ֆ. Մարտիրոսյանի կողմից Tandem Payments տերմինալով վճարված 30.000 դրամ գումարը: Տուգանքի վճարման ժամանակ վճարումն ընդունող կամ կատարող անձի կողմից «Վճարման նպատակը» դաշտում որոշման համարը մուտքագրվել է որոշակի թերությամբ՝ որոշման համարից հետո բացակայել է ազատ միջակայքը՝ բացատը, ինչի պատճառով համակարգչային ծրագիրը չի նույնականացրել տվյալ որոշումը վճարման անդորրագրի հետ, և որոշման կատարման վարույթը չի համարվել ավարտված, ինչի արդյունքում` օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո տուգանքի հնգապատկված գումարը գանձելու պահանջով ճանապարհային ոստիկանության կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան:
Ճանապարհային ոստիկանությունը 17.12.2013 թ. հրաժարվել է Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ Վարչական դատարան ուղարկված հայցից:
Ձեռնարկվել են միջոցառումներ հաճախակի հանդիպող նմանատիպ թերությունների վերացման ուղղությամբ, միաժամանակ` ճանապարհային ոստիկանության կողմից բազմիցս հայտարարվել է, որ նման խնդիրներ առաջանալու դեպքերում նպատակահարմար է դիմել ճանապարհային ոստիկանություն, որտեղ հրատապ կերպով կլուծվեն առաջացած խնդիրները:
Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը