Լրահոս

18.12.2013 15:26


ԼՂՀ ՊՆ ՊԲ հրամանատարն ընդունել է Իգոր Պոպովին և Անջեյ Կասպշիկին

ԼՂՀ ՊՆ ՊԲ հրամանատարն ընդունել է Իգոր Պոպովին և Անջեյ Կասպշիկին

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԼՂՀ ՊՆ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բանակցային գործընթացի ներկա վիճակի, առաջնային գծում առկա իրադրության և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Բանակի հրամանատարը ընդունել է նաև ԼՂՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլաս Ֆլյուրիին: Շնորհավորելով վերջինիս կազմակերպության 150-ամյակի կապակցությամբ՝ Մովսես Հակոբյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Արցախում և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը հանրապետության ռազմական գերատեսչության հետ այսուհետ ևս կլինի արդյունավետ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը