Աշխարհ

19.12.2013 10:29


Էշթոն. «Կիևի և Մոսկվայի պայմանավորվածությունները չեն խանգարի ասոցացման համաձայնագրին»

Էշթոն. «Կիևի և Մոսկվայի պայմանավորվածությունները չեն խանգարի ասոցացման համաձայնագրին»

ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կարծում է, որ Կիևի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն խոչընդոտի ԵՄ–Ուկրաինա ասոցացման համաձայնագրի ստորագրմանը։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ ԵՄ–ն շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման համար։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իրեն անձամբ է վստահեցրել, որ ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրումն իր քաղաքական ողջ կարիերայի գործն է, սակայն միաժամանակ ըդգծել է իր երկրի տնտեսական կարճաժամկետ խնդիրների մասին։

«Նա նաև խոստովանել է, որ իրեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պե՛տք են»,–ասել է Էշթոնը՝ ավելացնելով, որ Եվրոպան էլ է ձգտում այդ նպատակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը