Լրահոս

03.08.2009 10:57


Իսրայելի ոստիկանությունը միջնորդել է երկրի արգործնախարարին ձերբակալելու համար

Իսրայելի ոստիկանությունը միջնորդել է երկրի արգործնախարարին ձերբակալելու համար

Իսրայելի ոստիկանությունը միջնորդել է երկրի արտգործնախարար Ավիգդորա Լիբերմանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Լիբերմանը մեղադրվում է կոռուպցիայի, խարդախության և փողերի լվացման մեջ։ Ոստիկանությունը հաղորդում է, որ  Լիբերմանի գործի հետաքննությունը, որը տևել է 13 տարի, գրեթե ավարտված է, և կան նրա մեղավորությունը հաստատող բավարար ապացույցներ։ Ինքը՝ Լիբերմանը, հերքում է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ դրանք ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ։ «Եթե ոստիկանությունն ունենար իմ մեղավորությունը հաստատող իրական ապացույցներ, ապա հետաքննությունն այսքան երկար չէր ձգվի։ Նրանք հիմքեր չունեն ինձ մեղադրելու համար»,-ասել է նա։

Ըստ՝ Gazeta.ru-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը