Աշխարհ

21.12.2013 12:14


Մերկել. «Ուկրաինան չի կարող միաժամանակ երկու ՄՄ–ում լինել»

Մերկել. «Ուկրաինան չի կարող միաժամանակ երկու ՄՄ–ում լինել»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինան ԵՄ–ի հետ Ազատ առևտրի գոտու պայմանագրի ստորագրման ժամկետների մեջ սահմանափակված չէ, բայց միաժամանակ անդամակցել երկու Մաքսային միության չի կարող։ gazeta.ru-ն, УНИАН–ին հղումով, գրում է, որ այս հայտարարությունը հնչել է Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ավարտին։

Հարցին՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՄՄ–ին հակասո՞ւմ է ԵՄ–ի հետ Ազատ առևտրի գոտուն անդամակցությանը, Մերկելը պատասխանել է. «Ուկրաինան չի կարող ստորագրել համաձայնությունը Մաքսային միության երկրների հետ և միաժամանակ Ազատ առևտրի գոտի ստեղծել ԵՄ–ի հետ»։

Այդուհանդերձ, Մերկելը հավելել է. «Դուռը բաց է մնում։ Ոչ մի ժամկետ, երբ այն կփակվի, չկա։ Մենք ուզում ենք կնքել այդ համաձայնագիրը. Եվրոպան պատրաստվել է դրան։ Հիմա որոշումը պետք է ընդունի Ուկրաինան»։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ ասոցացման պայմանագիր Եվրամիության հետ կարող էր ստորագրվել, եթե Ուկրաինային 20 մլրդ դոլարի չափով օգնություն տրամադրվեր։

Այս խորագրի վերջին նյութերը