Լրահոս

23.12.2013 11:27


Ոստիկանապետի խորհրդական. «Երգչուհի Սոնան ստում է» (տեսանյութ)

Ոստիկանապետի խորհրդական. «Երգչուհի Սոնան ստում է» (տեսանյութ)

ԱՐ հեռուստաընկերության կողմից նկարահանված և համացանցում տարածված երգչուհի Սոնա Ավագյանի մասին տեսանյութը, անկեղծ ասած, ինձ շատ հուզեց: Չեմ թաքցնի՝ 10-12 տարի առաջ եղել եմ երգչուհու սակավաթիվ երկրպագուներից մեկը, ու ինձ համար կրկնակի ծանր էր նրան հիմա այս վիճակում տեսնելը: Ինչևէ, փորձեցի պարզել իրականությունը, քանի որ հենց տեսանյութը դիտելու ընթացքում բազմաթիվ դետալներ խիստ կասկածելի թվացին: Այն, ինչ ինձ հաջողվեց պարզել այս կապակցությամբ, կրկնակի շոկ առաջացրեց:

Տեսանյութի մասով պարզվեց, որ Սոնան ստում է, որ ԱՄՆ դեսպանատնից ամեն ամիս ինչ–որ գումար է ստացել ամուսնու կյանքի ապահովագրության համար: Իրականում նա դեսպանատուն է այցելել միանգամայն այլ նպատակով և հյուպատոսի հետ խոսելու ընթացքում հունից դուրս գալով՝ սպառնացել է դանակահարել դեսպանատան աշխատակիցներին: ԱՄՆ դեսպանատնից իսկույն զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ մի տիկին սպառնում է դանակահարել մարդկանց, և դեսպանատան աշխատանքի բնականոն ընթացքը ապահովելու նպատակով խնդրել են հեռացնել աղմկարար տիկնոջը: Ոստիկանները նրան տեղափոխել են Շենգավիթի բաժին, որտեղ նա հրաժարվել է որևէ կերպ բացատրել իր արարքը և դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ՝ սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս: Ոստիկանությունից զանգահարում են շտապ օգնություն և գրությունով ուղարկում են Ավանի հոգեբուժարան՝ հետազոտվելու, խնդրում եմ՝ ուշադիր լինեք, ոչ թե բուժվելու, այլ ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ… Այդքանով Սոնայի առնչությունը ոստիկանության հետ ավարտվում է: Ի դեպ, ԱՐ-ի տեսանյութում չի հերքվում Սոնայի հիվանդ լինելը, տեսանյութում լրագրողը սղղացնում է նրա հասարակական վտանգ չներկայացնելը առողջ լինելու տեղ: Այսինքն, Սոնան, ըստ բժիշկների, առ այսօր շարունակում է տառապել հոգեկան հիվանդությամբ. ուղղակի կիսատ թողնելով բուժումը՝ դուրս է գրվում հիվանդանոցից: Ստացվում է՝ մենք ականատես եղանք անորակ փիառ ակցիաի, որի արդյունքում մարդը կիսատ թողեց բուժումը: Թե ինչքանով էր դա բխում մարդու իրավունքներից, թողնում եմ ընթերցողի խղճին: Սա նաև առնվազն զարմանալի էր ինձ համար, քանի որ ԱՐ հեռուստաընկերությունը երբեք չստուգված փաստերի հիման վրա նյութ չի տեղադրել, ինչքան էլ այդ նյութը հուզիչ և սրտաճմլիկ լինի:

Հ.Գ. Պարզվեց՝ Սոնան 7 տարի է, ինչ խնդիրներ ունի օրենքի հետ: Ոստիկանության Մաշտոցի բաժնում Սոնա Ավագյանը անցնում է ավելի քան 30 էպիզոդներով: Էպիզոդներից մեկում նա դիմում է ոստիկանություն՝ մեղադրելով ինչ–որ մարդկանց իր երեխաների մահվան մեջ: Նշեմ, որ Սոնա Ավագյանը երբեք երեխա չի ունեցել… Մյուս էպիզոդով նա թռուցիկներ է տպում իր հարևաններից մեկի մասին, որտեղ այդ մարդուն մեղադրում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեջ, և այդ թռուցիկները փակցնում է իրենց շենքի բոլոր հարկերում: Մնացած էպիզոդներին առայժմ չեմ անդրադառնա, քանի որ նրանց մեջ անձնական բաղադրիչը բավական մեծ է, սակայն պետք է նշեմ, որ ոստիկանները Սոնայի հարազատներին արդեն 5 տարի է՝ հորդորում են զբաղվել նրա բուժմամբ, քանի որ նրա մոտ անհիմն ագրեսիան գնալով սրանում է:
Ինչևէ, առողջություն եմ մաղթում իմ սիրելի երգչուհուն, համբերություն նրա հարազատներին, մանավանդ՝ հայրիկին:

Հ.Գ.2 Շնորհակալություն բոլոր այն ոստիկաններին, ովքեր, չնայած կիրակի օրվան, պատրաստակամությամբ եկան աշխատավայր և կատարեցին իրենց մասնագիտական պարտքը:

Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը