Լրահոս

23.12.2013 12:09


Թուրքիայի ՆԳ նախարարը հերքել է իր մասնակցությունը «մեծ կաշառքի» գործին

Թուրքիայի ՆԳ նախարարը հերքել է իր մասնակցությունը «մեծ կաշառքի» գործին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայում երեք նախարար հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրանքի պատճառով։ Այս գործով ձերբակալվել էին Ներքին գործերի, Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները, երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը և այլք։

ՆԳ նախարար Մուամմար Գյուլարը, սակայն, որի անունը նույնպես շոշափվում է «մեծ կաշառքի» գործում, «Twitter»-ի իր էջում գրել է. «Իմ նկատմամբ կաշառակերության հետ կապված որևէ ապացույց չի հայտնաբերվել: Ես այն երբեք չեմ կարող ընդունել: Ի վերջո, ամեն ինչ հայտնի է դառնալու»:

Այս խորագրի վերջին նյութերը