Լրահոս

23.12.2013 12:40


Մոսկվայի «կրակող շարասյան» մեղավորը հայտնի է (տեսանյութ)

Մոսկվայի «կրակող շարասյան» մեղավորը հայտնի է (տեսանյութ)

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի Վարշավյան խճուղում կանգնեցված հարսանյաց շարասյան կրակողն արդեն հայտնի է տեղական ոստիկանությանը։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ նա Մերձմոսկվայի 29-ամյա բնակիչ է։ Մեղավորն իրավապահներին է հանձնել ուրիշի անունով գրանցված ատրճանակը, որից մի քանի անգամ կրակել էր հարսանյաց շարասյան ընթացքի ժամանակ: Հարսն ու փեսան ЗАГС այդպես էլ չեն հասել. հարսանիքի մասնակիցները ստիպված են եղել ոստիկանական բաժանմունքում վկայություն տալ, մեղադրվողը պարտավորվել է տուգանք վճարել 50 հազ ռուբլու չափով, իսկ եթե պարզվի, որ նա նաև ալկոհոլ օգտագործած է եղել, 100 հազ–ի չափով։

Նշենք, որ Life News-ում տեղադրված տեսանյութում երևում է հարսի ու փեսայի մեքենայի վրայի հայկական դրոշը, իսկ դեպքի վայրում հայերեն արտահայտություններ են հնչում։

Տեսանյութն՝ այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը