Աշխարհ

25.12.2013 11:14


Կիմ Չեն Ընն իր զինվորներին հրամայել է պատրաստվել մարտի

Կիմ Չեն Ընն իր զինվորներին հրամայել է պատրաստվել մարտի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նորից վախեցնում է աշխարհին բռնության իր սպառնալիքներով։ Այս անգամ նա պատրաստվում է պատերազմի առանց հայտարարության։ Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն։ Թիվ 526 զորամասում Ընն ասել է. «Մի՛ մոռացեք, որ չի կարելի հայտարարել պատերազմի մասին, և շարունակե՛ք պատրաստվել մարտի»։

Հիշեցնենք, որ Փհենյանը չեղյալ էր հայտարարել Հարավային Կորեայի հետ չպատերազմելու վերաբերյալ բոլոր պայմանագրերը։ Հյուսիսկորեական իշխանությունները սպառնացել են համերաշխության պայմանագիրն անվավեր համարել, որը ստորագրվել էր Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև 1950-1953թթ. պատերազմի ավարտին, եթե հարավկորեական և ամերիկյան ուժերը չդադարեն ռազմական զորավարժությունները Կորեական թերակղզում։ Հարավային Կորեան էլ սպառնացել է իսպառ վերացնել Կիմ Չեն Ընի ռեժիմը, եթե Փհենյանը միջուկային հարված հասցնի։

Հյուսիսային Կորեան երրորդ անգամ միջուկային զենքի փորձարկում է արել, որը բողոքի ալիք է առաջացրել միջազգային ուժերի մոտ։ Բարաք Օբաման խոստացել է, որ կշարունակեն միջոցներ ձեռնարկել ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը