Մեկնաբանություն

25.12.2013 12:05


Խոշոր են ու վտանգավոր

Խոշոր են ու վտանգավոր

«Խոշորներին պետք է գլխից բռնել»,–հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ «խիստ» հայացքով նայելով Տիգրան Սարգսյանին։

Տարին ավարտվում է՝ բացահայտելով բոլոր խոշորներին։ «Գազային» ու «օֆշորային» գլուխները վերջնականապես հայտնի են։ Մնաց այդ «խոշորներին գլխից բռնելը»։

Սեփական գլուխներից մերօրյա խոշորները դժվար թե բռնեն։ Առավել ևս, որ խոշորների գլուխներն այնքան են խոշորացել, որ չեն էլ տեղավորվի իրենց տերերի ձեռքերում։ Չբռնելու այլընտրանք էլ չկա։ Դրանք գլխակեր գլուխներ են. դրանք այն գլուխներն են, որոնք համատարած գլխացավի պատճառ են դարձել, դրանք այն գլուխներն են, որ միայն սխալ ճանապարհներով են տանում...

Այնպես որ, խոշորներին պետք է գլխից բռնել, ու անհապաղ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը