Լրահոս

25.12.2013 20:39


Տղամարդը, դանակը մեջքին, ամբողջ գիշեր անհոգ քնել է

Տղամարդը, դանակը մեջքին, ամբողջ գիշեր անհոգ քնել է

Ուշագրավ և միաժամանակ անհավանական դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգում: Ուշ երեկոյան 42-ամյա տղամարդը հարբած վիճակում եկել է տուն և պառկել քնելու: Առավոտյան նա արթնացել է, լվացվել, ինչից հետո բողոքել է եղբորը, որ թեթևակի ցավեր ունի մեջքի հատվածում։ Երբ եղբայրը փորձել է պարզել, թե որն է ցավերի պատճառը, սարսափած է մնացել, քանի որ տղամարդու մեջքին տնկված է եղել մոտ 20-սանտիմետրանոց դանակ: Ամերիկացուն շտապ տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Վիրահատությունից հետո ոստիկանության աշխատողները փորձել են պարզել, թե ինչպես է դանակը հայտնվել տղամարդու մեջքին, սակայն ամերիկացին հրաժարվել է պատասխաններից: Եվ միայն մի քանի ժամ անց նա պատմել է, որ նախորդ երեկոյան, երբ հարբած վիճակում տուն էր վերադառնում, փողոցում վիճել է ինչ-որ անհայտ տղամարդու հետ, ով, հավանաբար, հարված է հասցրել հարբած ամերիկացուն, ինչից հետո դիմել է փախուստի:

Այս խորագրի վերջին նյութերը