Լրահոս

03.08.2009 16:20


Հրդեհներ

Հրդեհներ

Օգոստոսի 2-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակի Սպանդարյան փողոցի շուկային հարակից տարածքում կայանված շարժական վագոն-տնակում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը19.35-ին, մարվել՝ 20.15-ին։
Այրվել է Վարդանյանին պատկանող տնակը՝ 18 քմ մակերեսով։

Նույն օրը, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակի խճուղում գտնվող Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիային հարակից տարածքում։ Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.57-ին, մարվել՝ 00.05-ին։
Այրվել է 4 հա մակերեսով խոտ։

Օգոստոսի 2-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածնի Աթաբեկյան և Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.05-ին, մարվել՝ ժամը 05.17-ին։
Այրվել է Կ.Մուրադյանին պատկանող շինությունը՝ 30 քմ մակերեսով։

Ըստ ԱԻՆ–ի

Այս խորագրի վերջին նյութերը