Լրահոս

25.12.2013 15:41


Ջեկ Նիկոլսոնը Ջենիֆեր Լոուրենսին ծաղիկ և շամպայն է ուղարկել

Ջեկ Նիկոլսոնը Ջենիֆեր Լոուրենսին ծաղիկ և շամպայն է ուղարկել

Այսպիսի ռոմանտիկ նվեր է ուղարկել 76-ամյա հոլիվուդյան աստղ Ջեկ Նիկոլսոնը 23-ամյա հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսին, ով վերջերս է արժանացել «Օսկար» մրցանակի: Դա եղել է այն բանից հետո, երբ Ջենիֆեր Լոուրենսի և «Բարի լույս, ԱՄՆ» շոուի հաղորդավար Ջորջ Սթեֆանոփուլոսի զրույցի ժամանակ Նիկոլսոնը նկատել է, որ Լոուրենսը շատ նման է իր նախկին ընկերուհիներից մեկին։ Այդ խոսքերից մի քանի ժամ անց Ջենիֆերը, ինչպես պատմել է դերասանուհին «ABC» հեռուստաալիքին, անակնկալ է ստացել Ջեկից. «Նա ուղարկեց ինձ ծաղիկ և մեկ շիշ թանկարժեք «Cristal», ինչպես նաև փոքր բացիկ, որում գրված էր . «Արդեն կարոտել եմ քեզ»:–Գուցե ես պետք է գաղտնի՞ պահեի այդ պատմությունը, որպեսզի այն մնար միայն իմ և Ջեկի մեջ», - ասել է Լոուրենսը:

Այս խորագրի վերջին նյութերը