Լրահոս

25.12.2013 15:58


«Տիգրան Սարգսյանը չէ, որ պետք է ինչ-որ մեկին քննադատի»

«Տիգրան Սարգսյանը չէ, որ պետք է ինչ-որ մեկին քննադատի»

Էս ոնց հասկանում եմ՝ իշխանություններին գազային խայտառակությունը քիչ էր, որոշել են ժողովրդին էլ ավելի զայրացնել: Ինչ–որ անիմաստ, բովանդակությունից զուրկ ալիք է նկարվում ԲՀԿ-ի դեմ իշխանական, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանի ԶԼՄ-ներից: Չէ, դե հասկանում եմ, որ փորձում են ուրիշ մարդկանց փչացնելով՝ այդ ֆոնին լավը երևալ, բայց հաստատ սա էն դեպքը չէ:
Ճիշտն ասած, նույնիսկ արդեն չգիտեմ էլ, թե ինչ կարող է փրկել վարչապետի դեմքը: Մի վարչապետի, ով դոլար–դրամ փոխարժեքի վրա խաղալով՝ 2009թ. մարտի 3–ին արժեզրկեց դրամական միջոցները մոտ 25 %-ով, և, բնականաբար, դրա վրա փող աշխատեց, ում անունը կապված է «օֆշորային» սկանդալի հետ, «Նաիրիտ»-ի սկանդալների հետ, ում անտաղանդ տնտեսական քաղաքականության պատճառով Հայաստանի տնտեսության մեջ օտարերկյա ներդրումների ծավալները 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել են 62.1 տոկոսով:
Էլ չեմ խոսում մեր հարկային համակարգի խայտառակ «բարեփոխումների» մասին, ինչի արդյունքում մանր և միջին բիզնեսը մեր երկրում գրեթե գոյություն չունի: Հիշեցնեմ նաև Տիգրան Սարգսյանի սխալ «գուշակությունների» մասին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամից առաջ խելոք դեմքով հայտարարում էր, որ մենք այդ իրավիճակից նույնիսկ պլյուսով դուրս կգանք, իսկ պարզվեց, որ դա էդքան էլ էդպես չէ, և մինչև այսօր վարչապետը բոլոր տնտեսական ձախողումները բացատրում է տնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքներով:
Իհարկե, վարչապետը շատ լավ գիտի, որ իր «վարչապետության» տարիներին ՀՀ-ից արտագաղթողների թիվը մի քանի անգամ աճել է, իսկ աղքատության մակարդակի թիվը հասել է գրեթե 40 %-ի:
Մի խոսքով, էս ցուցակը կարելի է շարունակել, էնպես որ, Տիգրան Սարգսյանը չէ, որ պետք է ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնի ու քննադատի: Հաստատ էն դեպքը չէ:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը