Լրահոս

25.12.2013 16:51


Հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու դի

Հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու դի

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Քասախ գյուղի մոտակայքում կայանված բեռնատարի մեջ գտնվող վարորդը չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են «ՄԱՆ» մակնիշի ZYG535 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի դուռը և հայտնաբերել Վրաստանի Հանրապետության քաղաքացի Զ. Ա.-ի (ծնվ. 1963թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը