Լրահոս

26.12.2013 20:19


Ռուսաստանը և Ճապոնիան հունվարին խորհրդակցություններ կունենան խաղաղության պայմանագրի վերաբերյալ

Ռուսաստանը և Ճապոնիան հունվարին խորհրդակցություններ կունենան խաղաղության պայմանագրի վերաբերյալ

Ըստ newsru.com-ի՝ հաջորդ տարվա հունվարի 31-ին Ռուսաստանը և Ճապոնիան պայմանավորվել են Տոկիոյում երկկողմանի խորհրդակցություն անցկացնել խաղաղ պայմանագրի ձևակերպման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Քիսիդան։ Բանակցությունները կանցնեն արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Պայմանավորվածությանը խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ երկու կողմերը հասել են ապրիլ ամսին, երբ Մոսկվա էր ժամանել Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն։ Իսկ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Մոսկվայում օգոստոսին։ Երկու կողմերի համաձայնությամբ բանակցությունների մանրամասները դեռ չեն հայտնվում։

Նշենք, որ Ռուսաստանի և Ճապոնիայի միջև չկա խաղաղության պայմանագիր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից սկսած։ Պայմանագրի ստորագրմանը խանգարում են տարաձայնությունները՝ կապված Կուրիլյան կղզիների հարավային հատվածի հետ։ Ավելի վաղ Ճապոնիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների հետագա փուլերը կարող են տեղի ունենալ նախարարների և երկրի ղեկավարների մակարդակով։

Այս խորագրի վերջին նյութերը