Տնտեսական

27.12.2013 09:58


Կոչ են անում բոյկոտել «Անելիք» բանկը

Կոչ են անում բոյկոտել «Անելիք» բանկը

«Ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի պայքարող երիտասարդները կոչ են արել այսօր՝ դեկտեմբերի 27-ին՝ (ժամը 13.00-ին, բոլոր այն մարդիկ, ովքեր «Անելիք» բանկում հաշիվ ունեն, փակեն դրանք։ Այս բանկը այն բանկն է, որը բարձրաձայն հայտարարեց, որ իր աշխատողները սխալմամբ են ստորագրել նախագահին ուղղված «ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակի» դեմ նամակի տակ»,–գրում է «Չորրորդ իշխանությունը»՝ ընդգծելով, թե նման խայտառակ բանկի դեմ է ուղղված ակցիան։ «Բոլորով հավաքվենք և բոյկոտենք «Անելիք» բանկը։ Եվ նաև շատ կարևոր մի բան՝ իրենք հայտարարել են, որ կողմ են ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակին։ Լավ կլինի, որ հաշիվ փակողների թիվը հնարավորինս շատ լինի։ Բոլոր–բոլոր ուսանողներին, ովքեր հաշիվ ունեն «Անելիքում», ասեք, փոխանցեք, որ գան և փակեն, եթե, իհարկե, համաձայն են։ ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) ուսանողները «Անելիքում» են թոշակ ստանում», ասված է երիտասարդների տարածած հայտարարության մեջ»,–գրում է «ՉԻ»–ն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը