Լրահոս

27.12.2013 19:17


Ահաբեկչության հետևանքով մահացել է Լիբանանի նախկին ֆինանսների նախարար Մուհամմեդ Շաթթախը

Ահաբեկչության հետևանքով մահացել է Լիբանանի նախկին ֆինանսների նախարար Մուհամմեդ Շաթթախը

Բեյրութի կենտրոնում ահաբեկչության հետևանքով մահացել է Լիբանանի նախկին ֆինանսների նախարար Մուհամմեդ Շաթթախը։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։ Նրա շքախմբի ընթացքի ժամանակ ճանապարհին ավտոմեքենա է պայթեցվել։ «Ալ–Մուստակբալ» լիբանանյան շարժումը հաստատել է իրենց առաջնորդներից մեկի մահվան լուրը։ Ստուգված տվյալներով՝ նախարարը գնում էր «Ալ–Մուստակբալ»-ի գրասենյակ՝ մասնակցելու շարժման հերթական նիստին։ «Ալ–Մուստակբալը» գլխավորում է սուննի քաղաքական գործիչ Սաադ Հարիրին։ Նրա հայրը՝ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին, մահացել է 2005–ին բեյրության նավահանգստում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը