Լրահոս

10.01.2014 13:18


Վարդան Մինասյանը «Ռուբինը» գլխավորելու առաջարկ չի ստացել

Վարդան Մինասյանը «Ռուբինը» գլխավորելու առաջարկ չի ստացել

«Սպորտ Էքսպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հերքել է մամուլում տարածված լուրը, թե ինքը Կազանի «Ռուբինը» գլխավորելու առաջարկ է ստացել։

«Լսել եմ «Ռուբինի» կողմից իմ հանդեպ հետաքրքրության մասին, սակայն կազանյան ակումբից ինձ հետ ոչ ոք չի կապվել: Աշխատանքը շարունակելու 2-3 տարբերակ ունեմ, սակայն առայժմ ոչ մի կոնկրետ բան չկա»,- ասել է Մինասյանը:

Այս խորագրի վերջին նյութերը