Լրահոս

05.08.2009 14:01


Մեքենան շրջվել է

Օգոստոսի 4-ին, ժամը 23.44-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում: Դեռևս չպարզված հանգա­մանքներում «ԿՌԱԶ» մակնիշի 13ՕՕ137 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունից, մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը՝ ոստիկանների ուժերով ավտոմեքե­նայից դուրս է բերվել Վանաձոր քաղաքի  բնակիչ 1964 թ. ծնված Սենիկ Աղաջանյանը,  որը տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց:

Առաջին բուժօգնություն ստանալով՝ տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից:

 

Այս խորագրի վերջին նյութերը