Լրահոս

05.08.2009 14:30


Մանասյանն իր ասածներից չի՞ հրաժարվում

Մանասյանն իր ասածներից չի՞ հրաժարվում

-Ղարաբաղյան հակամարտության և, ընդհանրապես, ազգային հիմնախնդիրների մասին դատելիս չի կարելի մնալ «դեմ» և «կողմ» հարթության վրա։ Դա սխալ բան է, դա բարդույթ է, որից պետք է շատերս ազատվենք,-«Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։ Նա ասուլիս էր հրավիրել՝ լրագրողներին տեղեկացնելու, որ իր ելույթները տարբեր կերպ են հասկացվել.

-Այն, որ իմ հայտարարություններում ասել եմ, թե մենք գտնվում ենք միջանկյալ մի հանգրվանում, և որ, այնուամենայնիվ, Մադրիդյան սկզբունքներում արձանագրված դրույթներն իրենց մեջ ինչ-որ առաջընթաց ունեն այն բանի համեմատությամբ, ինչ մենք ունեինք 1992-ին, այսօր իմ ասածից չեմ հրաժարվում։ Այն փոսը, որի մեջ ընկել էինք 92-ին, շատ խորն էր։

Մանասյանի խոսքերով՝ նախորդ բոլոր այն փաստաթղթերում, որոնք միջնորդները ներկայացրել են բանակցող կողմերին, բաց տեքստով ադրբեջանական հանրապետության տարածքային ամբողջականության մասին դրույթ կար ։

-Մադրիդյան սկզբունքներում դա չկա։ Դրա վերաբերյալ էլ ես այնպիսի միտք եմ արտահայտել, որ մեր ձեռքբերքումն այն է, ինչ այդտեղ բացակայում է,-նշել է Ա. Մանասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը