Լրահոս

17.01.2014 14:19


«ՀայՌուսգազարդ»–ը կվերանվանվի «Գազպրոմ Արմենիա»

«ՀայՌուսգազարդ»–ը կվերանվանվի «Գազպրոմ Արմենիա»

«ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասերը ձեռք բերած «Գազպրոմը» մտադիր է այդ ընկերությունը վերանվանել «Գազպրոմ Արմենիա»։ Այդ մասին ասված է «gazprom.ru»–ում։

Ընկերության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մոսկվայում գտնվող «Գազպրոմի» կենտրոնական գրասենյակում այդ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նախօրեին ստորագրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20% բաժնեմասի առքուվաճառքի պայմանագիրը և իր բաժնեմասը հասցրել 100%–ի։

«Այս գործարքն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության ոգուն։ «Գազպրոմը» եղել և շարունակելու է մնալ Հայաստանի հուսալի գործընկերը»,–ասել է Ա. Միլլերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը