Լրահոս

20.01.2014 16:05


Աշխարհի լավագույն բուհերն ընդունված ՌԴ քաղաքացիները կարող են 1.5 մլն ռուբլի ստանալ

Աշխարհի լավագույն բուհերն ընդունված ՌԴ քաղաքացիները կարող են 1.5 մլն ռուբլի ստանալ

Ռուսաստանցի ուսանողները, որոնք ինքնուրույն կընդունվեն արտերկրի առաջատար բուհեր, կարող են ակնկալել պետության աջակցությունը 1.5 միլիարդ ռուբլի գումարի չափով։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ կրթության նախարարի փոխնախագահ Ալեքսանդր Կլիմովը։ Դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ սոցօգնությունը տրամադրվելու է ՌԴ քաղաքացիներին մրցութային կարգով, որոնք ինքնուրույն ընդունվել են արտերկրի առաջատար բուհեր՝ առկա ուսուցման։ Պետական աջակցություն ստանալու կարևորագույն պայմանն է՝ պատրաստ լինել արտերկրում ուսումն ավարտելուն պես դիպլոմավորված մասնագետին աշխատանքի ընդունել ռուսական ձեռնարկություններում։ Այն մասնագետը, որն ուսումն ավարտելուն պես կորոշի մնալ արտերկրում, ստիպված կլինի պետության սոցօգնությունը 2 անգամ գերազանցող տուգանք վճարել։ Արտերկրում ուսումնական հաստատություն ընտրելիս ուսանողները պետք է կողմնորոշվեն բուհերի այն ցանկով, որոնց տված ավարտական հավաստագրերն անցնում են Ռուսաստանում։

Այս խորագրի վերջին նյութերը