Լրահոս

20.01.2014 17:20


Սիրիայում ևս 2 ադրբեջանցի գրոհային է սպանվել

Սիրիայում ևս 2 ադրբեջանցի գրոհային է սպանվել

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ գրոհայինների կայքը հաղորդել է, որ երեկ սպանվել է Սեյֆուլախ լեզգին մանկանվամբ Ադրբեջանի քաղաքացին։ «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորման շարքերում ադրբեջանցին կռվում էր Սիրիայի կառավարական զորքերի դեմ։ Իսկ մի քանի օր առաջ կառավարական զորքերը ոչնչացրել էին Ադրբեջանի մեկ այլ քաղաքացու՝ Նիջադին։

Աղբյուրը նշում է, որ սիրիական հակամարտության ընթացքում մինչ օրս սպանվել է գրոհայինների շարքերում կռվող Ադրբեջանի շուրջ 100 քաղաքացի։

Այս խորագրի վերջին նյութերը