Լրահոս

21.01.2014 15:28


Բեյրութի հարավում պայթյունի հետևանքով զոհվել է 5, տուժել՝ 35 մարդ

Բեյրութի հարավում պայթյունի հետևանքով զոհվել է 5, տուժել՝ 35 մարդ

Երեկ Բեյրութի հարավում պայթունի հետևանքով զոհվել է 5, վնասվածքներ է ստացել 35 մարդ։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, տեղեկացրել է սիրիական «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը։ Ըստ ստացված տեղեկությունների՝ Բեյրութի հարավարևմտյան արվարձանում, որը լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման պատվարն է, պայթյունը կազմակերպել է մահապարտ–ահաբեկիչը։ Ինչպես հայտնում է «Հըզբոլլահին» պատկանող «Ալ Մանար» հեռուստաընկերությունը, պայթյունը որոտացել է ոչ հեռու այն վայրից, որտեղ հունվարի 2-ին պայթել էր ականապատ ավտոմեքենա, զոհվել էր 5 մարդ, 20–ը վնասվածքներ էր ստացել։

Այս խորագրի վերջին նյութերը