Լրահոս

25.01.2014 13:24


Ֆիլիպիններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 56–ի

Ֆիլիպիններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է  56–ի

Ֆիլիպինների հարավում ջրհեղեղի զոհ դարձած բնակիչների թիվը հասել է 56–ի։ Այս մասին ասվում է երկրի Ազգային խորհրդի արտակարգ իրավիճակների բաժնի լրահոսում: 10 մարդ անհայտ կորած է համարվում, իսկ 83–ը վնասվածքներ է ստացել: Հորդառատ անձրևները, որոնք արևադարձային պտտահողմի հետևանք էին, ջրհեղեղի ու սողանքների պատճառ են դարձել ֆիլիպինյան հարավային Մանդանաո կղզում, որոնցից տուժել է արդեն ավելի քան 1,1 մլն մարդ,180 հազարն անօթևան է մնացել։

Այս խորագրի վերջին նյութերը