Լրահոս

06.08.2009 14:22


Ջրվեժում հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել

Օգոստոսի 5-ին, ժամը 11.19-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 15 տանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության ծառայության հերթա­պահները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.40-ին, մարվել՝ 11.47-ին:

Տան խոհանոցում հայտնաբերվել են 1931 թ. ծնված Սոկրատ և նրա հասակակից Սոնիկ Խոշպեկյանների դիակները:

Այրվել է ննջասենյակի հատակը և անկողինը՝ 10 քմ ընդհանուր մակերեսով:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Այս խորագրի վերջին նյութերը