Աշխարհ

29.01.2014 10:03


Կանադան պատժամիջոցներ է մտցրել ուկրաինական քաղծառայողների նկատմամբ

Կանադան պատժամիջոցներ է մտցրել ուկրաինական քաղծառայողների նկատմամբ

«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ Կանադան երեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի կառավարության անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին, որոնք, Օտտավայի կարծիքով, պատասխանատու են Կիևում հակակառավարական ցույցերը ցրելու համար։ Կանադայի ներգաղթյալների հարցերով նախարար Քրիս Ալեքսանդրի խոսքերով՝ իր երկիրը կսահմանափակի Ուկրաինայի կառավարության հիմնական անդամների մուտքը Կանադա, որոնք պատասխանատու են քաղաքացիների և ընդդիմության նկատմամբ ուժի կիրառման համար։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ հայտարարել էին Ուկրաինայի նկատմամբ ԵՄ կողմից պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը