Լրահոս

06.08.2009 17:50


Նիկոլայ Բորդյուժա. «Բելառուսական կողմը պատրաստ էր ստորագրել այդ համաձայնագիրը»

-Բելառուսը չի ստորագրել Արագ արձագանքման հավաքական ուժերի վերաբերյալ համաձայնագիրը, սակայն մինչև հավաքական անվտանգության գագաթաժողովը  Բելառուսի պատվիրակությունը բավական բեղմնավոր աշխատանք է տարել համաձայնագրի շուրջ, և բելառուսական կողմը պատրաստ էր ստորագրել այդ համաձայնագիրը։ Կարծում եմ՝ Բելառուսի կողմից համաձայնագիրը չստորագրելը զուտ տեխնիկական խնդիր էր, որը մոտ ժամանակներս կչեզոքացվի,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Ինչ վերաբերում է Ուզբեկստանի՝  համաձայնագիրը չստորագրելուն, ապա հարկ է նշել, որ Ուզբեկստանը առաջինն է ստորագրել այդ համաձայնագիրը, և կա նախագահի ստորագրություն՝ հատուկ կարծիքով։

-Այնուամենայնիվ, համաձայնագրի այն տեքստը, որը քննարկվել էր 7 երկրների կողմից, չի բավարարել Ուզբեկստանին, և նա հայտարարեց, որ դեռ պատրաստ չի դրան, սակայն չի խոչընդոտում և չի առարկում այդ համաձայնագրի ստորագրմանը և դեռ չի նախատեսում իր մասնակցությունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը