Լրահոս

06.08.2009 17:52


«Կարևոր է, որ Ղարաբաղն ինքը ցույց տա, որ կայացած, Հայաստանից ինքնուրույն պետություն է»,–ասել է Հմայակ Հովհաննիսյանը

«Կարևոր է, որ Ղարաբաղն ինքը ցույց տա, որ կայացած, Հայաստանից ինքնուրույն պետություն է»,–ասել է Հմայակ Հովհաննիսյանը

-Այսօր սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորության տեսանկյունից ողբերգական իրավիճակ է ստեղծվել բանակցային գործընթացից ԼՂՀ կտրվածության պատճառով,-«Դուպլեքս» մամուլի ակումբում ասել է «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

-Երկու օր առաջ ադրբեջանական գործակալություններից մեկին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասաց այն, ինչի մասին ես արդեն մի քանի տարի ասում եմ,-նշել է բանախոսն, ապա շարունակել,-Բրայզան բաց տեքստով ասաց, որ 1998թ. Հայաստանի ղեկավարությունն ինքը նախընտրեց ներկայացնել Ղարաբաղը բանակցային գործընթացում։ Մեզանում շատ կարևոր է, որ Ղարաբաղն ինքը ցույց տա, որ կայացած, Հայաստանից ինքնուրույն պետություն է։ Աբխազիան դա արեց։

Քաղաքագետն ասել է, որ «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ով որպես ԼՂՀ նախագահ փայլուն  էր, Ղարաբաղն ինքնուրույն, անկախ քաղաքականություն էր վարում նաև արտաքին ճակատում»։

-Ես ինքս դրա ականատեսն եմ եղել, երբ ՌԴ պետդումայում 1995թ. կազմակերպել եմ ԼՂՀ հիմնահարցին նվիրված խորհրդարանական լսումներ,-հավելել է Հ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը