Լրահոս

05.02.2014 17:05


Լիբիայում դպրոցի պայթյունի հետևանքով մահացել է 6 երեխա

Լիբիայում դպրոցի պայթյունի հետևանքով մահացել է 6 երեխա

Վեց երեխա զոհվել է, տասնյակ մարդ տուժել Լիբիայի արևելքում՝ Բենգազիում, դպրոցի մոտ պայթյունի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ «Sky News Arabia» հեռուստաալիքին հղումով։ Ինչպես փոխանցում են անվտանգության ծառայության ներկայացուցիչները, անհայտ անձն ուսումնական հաստատության պատուհանին ինքնաշեն նռնակ է նետել։

Հունվարի վերջին Բենգազիում առևանգվել էր հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Վանիս Աբու Համադի որդին, որին անհայտ անձինք առևանգել էին հենց ուսումնական շենքի մոտից, որտեղ նա սովորում է։ Դրանից հետո հատուկ նշանակության ջոկատները փակել են քաղաքի մի քանի բնակելի թաղամասեր, որտեղ կարող էին թաքնվել զինյալները, և բախվել նրանց հետ։ Միջադեպերը քաղաքում չեն դադարում մինչև հիմա։

Այս խորագրի վերջին նյութերը