Լրահոս

08.08.2009 16:01


Աննա Մայիլյան. «Նախ պետք է վերացնել այդ երևանցի, ղարաբաղցի...... հասկացությունները»

Աննա Մայիլյան. «Նախ պետք է վերացնել այդ երևանցի, ղարաբաղցի...... հասկացությունները»

-Մենք շատ բան չգիտենք քաղաքականությունից, չգիտենք՝ ինչ է կատարվում, և պետք չէ խառնվել այդ ամենի մեջ։ Ուղղակի մեր վերաբերմունքով պետք է ապահովենք այդ։ Նախ, պետք է վերացնել այդ երևանցի, ղարաբաղցի, չգիտեմինչացի հասկացությունները։ Սա է ամենակարևորը։ Իսկ, ընդհանրապես, վստահեցնում եմ, որ տարածքներ վերադարձնելու մասին խոսք չկա,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասել է երգչուհի Աննա Մայիլյանը։

Նրա խոսքերով՝ կարելի է գնալ ինչ-որ փոխզիջումների, քանի որ մենք փոքր ազգ ենք։

-Եթե մենք պահպանեինք Տիգրան Մեծից թողած կայսրությունը, լեզուներս երկար կլիներ, բայց մենք սիրով կորցրինք այդ ամենը։ Մե՛նք ենք մեղավոր ու շառը չգցենք մենակ ցեղասպանության վրա։ Մենք հավատում ենք բոլորին ու ասում՝ վայ ջա՛ն, թո՛ւրք ջան, քեզ սիրում եմ, ջանի՛կս, մեկ էլ թուրքն ասում է՝ վա՜յ, էս ինչ ախմախ հայ է, ցեղասպանություն անենք։ Դրա համար պիտի միասնական լինենք,-ասել է երգչուհին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը