Լրահոս

10.02.2014 18:31


Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրման համար անհրաժեշտ է կարգավորել կիպրոսյան հարցը

Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրման համար անհրաժեշտ է կարգավորել կիպրոսյան հարցը

ԵՄ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման համար սկզբունքային դեր ունի կիպրոսյան հարցի կարգավորումը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության պատասխանատու Շթեֆան Ֆյուլեն Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ավարտին։

«Մենք նաև եկանք ընդհանուր եզրակացության, որ կիպրոսյան խնդրի կարգավորումն ունի շատ կարևոր նշանակություն, և այն մեր ընդհանուր շահերի տիրույթում է»,–ասել է Ֆյուլեն։

Կիպրոսյան խնդրի կարգավորման բանակցությունների վերջին փուլը դադարեցվել է 2012–ի գարնանը։ Հետագայում բանակցությունների վերականգնմանը խափանեց 2013թ. մարտի ծանր տնտեսական ճգնաժամը։ Նախատեսվում էր դրանք վերսկսել անցած տարվա աշնանը, սակայն բաժանված համայնքների ղեկավարությունն առկա տարաձայնությունների պատճառով չկարողացավ համաձայնեցնել համատեղ հայտարարության տեքստը, որը կամրագրեր կողմերի դիրքորոշումները և ճանապարհ կբացեր բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը