Լրահոս

11.02.2014 08:44


Արթուր Սաֆարյանի՝ Թևոսիկի եղբոր սպանությունը բացահայտվել է(տեսանյութ)

Արթուր Սաֆարյանի՝ Թևոսիկի եղբոր սպանությունը բացահայտվել է(տեսանյութ)

Ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտվել է հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում 42-ամյա Արթուր Սաֆարյանի՝ քրեական հեղինակություն Թևոսի եղբոր սպանությունը: Քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը:

Հիշեցնենք, որ սպանության գործով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնվել էր Ոստիկանության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը